Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Վանին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
11-րդ րոպեին տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Սալուն, իսկ 24-րդ րոպեին Բոնիֆեյսը հավասարեցրեց այն։
68-րդ րոպեին Ջիկիան առաջ մղեց տանտերերին, իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Մակսիմենկոն հաշիվը դարձրեց 3-1։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 16 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Վանը» 4 միավորով՝ 8-րդ։