ՀՊԼ 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Շիրակին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Յատարան, իսկ 54-ին Վիդիչը հավասարեցրեց այն: 10 րոպե անց Յատարան դուբլ ձևակերպեց, իսկ ևս 10 րոպե անց՝ հեթ-տրիկ:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 16 միավորով 4-րդն է, իսկ «Շիրակը» 3 միավորով՝ 9-րդը: