Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին:
«Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ և սիրում եմ քո ընտանիքը և քեզ որպես սիրելի մարդկանց, չնայած վերջերս հեռացել եք ինձնից:
Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է գրված։ Դու բարի և հասկացող մարդ ես։
Ես հիմա չեմ ուզում հրապարակավ պատասխանել իմ հասցեին հնչած մեղադրանքներին, դու ինձ ճանաչում ես և գիտես, որ ես երբեք որևէ մեկին չեմ խաբել՝ ո՛չ իմ անձնական կյանքում, ո՛չ հրապարակավ։
Երբ Ալյոխինը 30-ականներին պատվիրված հոդված գրեց արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձում էր ոչնչացնել իր կյանքի այդ ամոթալի էջը։ Աստված տա, որ այլևս ստիպված չլինես նման նամակներ գրել»,- գրել է Արոնյանը։