Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հերքել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Կունցի հետ պայմանագրի խզման մասին մամուլում հայտնված լուրերը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Hürriyet-ը։
«Կունցի վերաբերյալ տպագիր և թվային լրատվամիջոցներում արված հաղորդումներն ու պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Կունցի հետ պայմանագիրը շարունակում է գործել»,- գրել է TFF-ի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ չորեքշաբթի Կունցը հրավիրվել է պաշտոնական հանդիպման ֆեդերացիայի ղեկավարի հետ։
Գերմանացի մասնագետը Թուրքիայի հավաքականը գլխավորում է 2021 թվականի սեպտեմբերից։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրից հետո թուրքերը D խմբի աղյուսակում զբաղեցնում են 2-րդ տեղը՝ ունենալով 10 միավոր։