Արեն Ղազարյանը ստանձնել է «Փյունիկ ՖԱ»-ի բժշկական անձնակազմի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 32-ամյա մասնագետը որպես ռազմական բժիշկ ծառայել է ՀՀ զինված ուժերում 2014 թվականից 2019-ը։ 2014-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան։ 2020-2021-ը Ղազարյանը օրդինատուրա է անցել նույն համալսարանի սպորտային բժշկության կենտրոնում։ 2023-ի մարտից ակումբի նորանշանակ բժիշկը ուսանում է ԵՊԲՀ օրդինատուրայի ֆիզիոթերապիայի ֆակուլտետում։
Արեն Ղազարյանը 2019 թվականին աշխատանք է անցել «Արարատ ՖԱ»-ում՝ որպես գլխավոր թիմի բժիշկ։ Երևանյան թիմում նա աշխատել է մինչև այս տարվա հուլիս ամիսը։