Գերմանական «Աուգսբուրգի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է իր պաշտոնանկության մասին լուրերը, հաղորդում է Sport Bild-ը:
«Չեմ կարող ասել, թե սա անակնկալ որոշում էր ինձ համար: Թիմը ցույց չէր տալիս այն ֆուտբոլը, որը սպասում էին մեր երկրպագուները:
Շնորհակալ եմ տղաներին: Նրանք անում էին այն, ինչ կարող էին:
Սա ֆուտբոլ է, որտեղ տխուր դրվագներ էլ են պատահում»,- ասել է Շմիդտը:
Հիշեցնենք, որ «Աուգսբուրգի» մարզիչը հեռացվեց իր պաշտոնից «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0:2): Գերմանական ակումբը նա գլխավորել էր անցած գարնանը:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում թիմը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
«Աուգսբուրգի» նոր մարզչի անունը դեռ հայտնի չէ: