Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։
Մինչև 70 կգ քաշային կարգի պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։
Անդրեասյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում արդեն Անդրեասյանը 5-2 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ էր գտնվել ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիից՝ 5-3:
Կիսաեզրափակչում, սակայն, Արմանը 0-7 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին: