«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը վստահություն է հայտնել, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կստանա «Ոսկե գնդակը»։
«Մենք բոլորս գիտենք, թե ով է նվաճելու «Ոսկե գնդակը»՝ իմ ընկեր Մեսսին», — ասել է Մարտինեսը Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ «Ասթոն Վիլայի» (3-1) հաղթանակից հետո տված հարցազրույցում:
Այս ամառ Մեսսին պայմանագիր է կնքել MLS-ում հանդես եկող «Ինտեր Մայամիի» հետ։ 36-ամյա արգենտինացին թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 30-ին։
























































