Սեպտեմբերի 17-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ատլանտա Յունայթեդ» — «Ինտեր Մայամի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5-2 հաշվով։
Հաղթողների կազմում աչքի ընկան Տրիստան Մույումբան, Բրուքս Լենոնը, Թայլեր Վուլֆը, Գեորգիոս Յակումակիսը և հյուրերի պաշտպան Քամալ Միլլերը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեոնարդո Կամպանան: Հանդիպմանը չի մասնակցել հարձակվող Լիոնել Մեսսին։
«Օրլանդոն» սեփական հարկի տակ հաղթեց «Կոլամբուսին» ՝ 4-3 հաշվով։ Հյուրերի կազմում գոլով աչքի ընկավ Ուրուգվայի հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը։
























































