Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Ալ Նասրն» արտագնա խաղում հաղթել է «Ալ Ռաեդին»:
Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հաղթող թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Սադիո Մանեն, Անդերսոն Տալիսկան և Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալ Նասրը» բարձրացավ 5-րդ հորիզոնական մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր:
























































