Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
Հիմնական ժամանակի վերջում լոնդոնյան ակումբը զիջում էր 0-1 հաշվով, սակայն երկու գոլ խփեց ավելացված րոպեներին։
Ռիչարլիսոնը գոլի հեղինակ դարձավ 98-րդ րոպեին, իսկ Դեյան Կուլուսևսկին 101-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 13 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը «Լիվերպուլի» հետ։ «Շեֆիլդը» 5 խաղում մեկ միավոր է վաստակել։