Սեպտեմբերի 14-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում առաջադրված 12 խաղացողների ցուցակը։
Ցանկում ընդգրկված են նաև Յուլիան Ալվարեսը, Մարսելո Բրոզովիչը, Կևին Դե Բրույնեն, Իլկայ Գյունդողանը, Էրլինգ Հwլանդը, Ռոդրին, Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Վիկտոր Օսիմhենը, Դեկլան Ռայսը, Բերնարդոu Սիլվան և Խվիչա Կվարացխելիան:
Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ն նաև հայտարարել է, որ լավագույն ֆուտբոլիստ, լավագույն մարզիչ և լավագույն դարպասապահ անվանակարգերում հաղթողներին ընտրելու ժամանակ հաշվի են առնվելու 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը արժանիքները։ Հատկանշական է, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հաղթեց Արգենտինայի հավաքականը Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 18-ին, այսինքն՝ լավագույններին ընտրելիս 2022 թվականի աշխարհի առաջնության արդյունքները չպետք է հաշվի առնել։
























































