ՖԻՖԱ-ն հրապարակել է 12 ֆուտբոլիստների անուններ, ովքեր հավակնում են 2023 թվականի լավագույն տղամարդ խաղացող մրցանակին։
Թեկնածուների թվում են Յուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի»), Մարսելո Բրոզովիչը («Ինտեր»- «Ալ-Նասր»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Խվիչա Կվարացխելիան («Նապոլի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսսին (ՊՍԺ – «Ինտեր Մայամի»), Վիկտոր Օսիմհենը («Նապոլի»), Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ» – «Արսենալ») և Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»):
The Best Men’s Player մրցանակի ներկայիս հաղթողը «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Հաղթողը կորոշվի երկրպագուների, լրագրողների, ազգային հավաքականների ավագների և մարզիչների քվեարկության հիման վրա։