Փոփոխություններ են տեղի ունեցել «Փյունիկի» առաջիկա երկու տնային հանդիպումների անցկացման վայրի ու ժամանակացույցի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի տնային հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ կկայանա Շիրակի քաղաքային մարզադաշտում ու կմեկնարկի 18։00-ին։
9-րդ մրցափուլի «Շիրակի» հետ խաղը ևս կանցկացնենք Գյումրիում տանտերի կարգավիճակով։ Խաղը կկայանա սեպտեմբերի 25-ին ու կմեկնարկի 16։00-ին։