ID Bank ՀՊԼ 7-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Շիրակին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:
19-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ռաֆիկ Միսակյանը: 30-րդ րոպեին Հաջին հավասարեցրեց այն, իսկ առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը հաղթանակ պարգևեց երևանյան թիմին:
Այս խաղից հետո «Արարատը» 10 միավորով 7-րդն է, իսկ «Շիրակը» 3 միավորով՝ 9-րդը: