Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Արգենտինայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Բոլիվիայի նկատմամբ։
Արտագնա խաղում արգենտինացիները հաղթեցին 3-0 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ֆերնանդեսը, Տալյաֆիկոն և Գոնսալեսը։
Սա ԱԱ ընտրական փուլի շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն էր արգենտինացիների համար։
Երկրորդ տուրի շրջանակում Էկվադորը Տորրեսի դուբլի շնորհիվ հաղթեց Ուրուգվային 2-1 հաշվով, Վենեսուելան հաղթեց Պարագվային՝ 1-0, Չիլին ու Կոլումբիան գոլազուրկ ոչ-ոքի խաղացին՝ 0-0։
























































