Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները դարձել են արյան դոնորներ երկրում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց համար։ Մարզիկները գնացել են բժշկական կենտրոն՝ արյուն հանձնելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարոկկո-Բուրկինա Ֆասո ընկերական խաղի տոմսերի վաճառքի գումարը կուղարկվի երկրի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի հատուկ հիմնադրամ։
Հիշեցնենք, որ 6,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել սեպտեմբերի 9-ի գիշերը Մարաքեշից (Մարոկկո) 80 կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը։ Ենթադրվում է, որ այս երկրաշարժն ամենաավերիչն էր երկրում վերջին 120 տարվա ընթացքում։
























































