Անգլիան և Շոտլանդիան ընկերական խաղ կանցկացնեն ռետրո մարզաշապիկներով՝ նշելու իրենց ազգային հավաքականների միջև պատմության մեջ առաջին միջազգային ֆուտբոլային խաղի 150-ամյակը:
Այս մասին հայտնում է Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին Գլազգոյում։ Շոտլանդիան և Անգլիան առաջին անգամ հանդիպեցին Սուրբ Էնդրյուի օրը՝ 1872 թվականի նոյեմբերի 30-ին։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։
Ընդհանուր առմամբ այս թիմերի միջև անցկացվել է 115 հանդիպում, որոնցում անգլիացիները հաղթել են 48 անգամ, շոտլանդացիները՝ 41։
1872 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային հանդիպումը։ Այդ օրը Գլազգոյում հանդիպեցին Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Այդ խաղին հետևել է մոտ 4000 հանդիսական։
Այդ խաղից առաջ Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականներն արդեն հանդիպել էին մի քանի անգամ, սակայն այս խաղերը ՖԻՖԱ-ի կողմից չեն ճանաչվել, քանի որ այս խաղերին մասնակցած շոտլանդացի ֆուտբոլիստները բնակվում էին Լոնդոնում։
























































