Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «Կուբանից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Կուբան» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կողմերի փոխադարձ համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։ Մասնագետի հետ պայմանագիրը խզվել է։
Գրիգորյանը մեր թիմը գլխավորել է այս տարվա մայիսին։ Նրա գլխավորությամբ թիմը 12 պաշտոնական խաղ է անցկացրել՝ երկու հաղթանակ տանելով, երեքում ոչ-ոքի խաղալով և 7 պարտություն կրելով։
«Կուբան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Վիտալիևիչին և մաղթում նրան կարիերայի հաջող շարունակություն»,- ասված է Կրասնոդարյան ակումբի հայտարարության մեջ։
























































