Անդորրայի հավաքականի պաշտպան Իլդեֆոն Լիման իր սոցիալական ցանցերում հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Անդորրայի և Բելառուսի հավաքականների միջև (0-0) խաղում:
43-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղալու է Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում, որը վերջինը կլինի պաշտպանի համար։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին։
Առաջին անգամ Լիման Անդորրայի հավաքականում խաղացել է 1997 թվականին։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 136 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Նա ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
























































