Սեպտեմբերի 10-ի գիշերը ընկերական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուզբեկստանի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվել է ամերիկյան թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տիմոթի Վեան, 91-րդ րոպեին աչքի ընկավ Ռիկարդո Պեպին, իսկ 95-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը՝ 11 մետրանոց հարվածով։
Հաջորդ խաղում ԱՄՆ-ը կխաղա Օմանի հետ, Ուզբեկստանը կհանդիպի Մեքսիկայի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան սեպտեմբերի 13-ին։