Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը հաղթել US Open-ի եզրափակիչ խաղում։ Եզրափակչում նրա մրցակիցը բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամից մի փոքր ավել և ավարտվեց 6:2, 3:6, 2:6 հաշվով։
19-ամյա Գաուֆի համար սա Մեծ սաղավարտի մրցաշարերում առաջին տիտղոսն է։ Իսկ US Open-ի արդյունքներով Սոբոլենկոն կդառնա աշխարհի առաջին ռակետը։
US Open. Եզրափակիչ
Արինա Սոբոլենկո (Բելառուս) – Կորի Գաուֆ (ԱՄՆ) – 6:2, 3:6, 2:6.