Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում խոշոր հաշվով պարտություն կրեց Ճապոնիայի հավաքականից։
Սեպտեմբերի 9-ին Վոլֆսբուրգում կայացած հանդիպումն ավարտվել է ճապոնացիների հաղթանակով՝ 4-1 հաշվով։
11-րդ րոպեին Ջունյա Իտոն առաջ մղեց ասիական թիմին հաշվի մեջ, իսկ 19-ին Լերոյ Սանեն հավասարեցրեց հաշիվը։ Դրանից հետո գոլի հեղինակ դարձան միայն ճապոնացիները՝ Այասեն (22-րդ րոպե), Տակումա Ասանոն (90-րդ) և Աո Տանական (90+2):
Գերմանիայի հավաքականը չի հաղթել վերջին հինգ խաղում՝ 4 պարտություն և 1 ոչ-ոքի։