Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Արքայական ակումբից։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն, 38-ամյա խորվաթն ունի կարիերան շարունակելու հնարավորություն ԱՄՆ-ում: «Ինտեր Մայամին», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին, ցանկանում է ձեռք բերել Մոդրիչին։ Ֆլորիդայի ակումբը պատրաստ է Մոդրիչին երկու տարվա պայմանագիր առաջարկել։
Լուկայի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Լա Լիգայում:
























































