Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ԱԱ-ի ընտրական փուլի խաղում Բոլիվիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5-1) խոսել է ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ «Ալ-Հիլալի» հարձակվողը։ Նեյմարն այժմ ունի 79 գոլ, իսկ Պելեն՝ 77։
«Ես շատ ուրախ եմ, խոսքեր չունեմ։ Երբեք չէի մտածում, որ կգերազանցեմ այս ռեկորդը։ Ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, որ ես ավելի լավն եմ, քան Պելեն կամ թիմի որևէ այլ խաղացող։
Ես միշտ ցանկացել եմ իմ պատմությունը գրել հավաքականում և այսօր դա արեցի»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում AP-ն։