Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 1-ին տուրի տնային խաղում Բրազիլիայի հավաքականը հաղթեց Բոլիվիայի հավաքականին։
Բրազիլիա-Բոլիվիա խաղն ավարտվեց 5-1 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեցին Նեյմարն ու Ռոդրիգոն, ևս մեկ գոլ խփեց Ռաֆինյան։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Աբրեգոն։
Առաջին տուրի շրջանակում կայացած ևս մեկ խաղում Ուրուգվայը սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Չիլիին։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Դե Լա կրուզը, ևս մեկ գոլ խփեց Վալվերդեն։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Վիդալը։