Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման J խմբում կայացել են 5-րդ տուրի երեք հանդիպումներ։
Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվելիս հանդիպեց Սլովակիայի ընտրանուն ու հաղթեց (1-0): Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Բրունո Ֆերնանդեշը։
Լյուքսեմբուրգը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ որակավորման փուլում՝ սեփական հարկի տակ հաղթելով Իսլանդիային (3-1):
Մեկ այլ խաղում Բոսնիա և Հերցեգովինան ուժեղ է գտնվել Լիխտենշտեյնից (2-1):
Պորտուգալիան 15 միավորով գլխավորում է խումբը։ Հաջորդը Սլովակիան ու Լյուքսեմբուրգն են՝ 10-ական միավոր։ Բոսնիա և Հերցեգովինան վաստակել է 6 միավոր, Իսլանդիան՝ 3։ Լիխտենշտեյնը ոչ մի միավոր չի վաստակել։