Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի ընդունել էր Լատվիային։
Թիմերն ընդգրկված են D խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը։
Հանդիպումն ավարտվեց բալկանյան թիմի վստահ հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Պետկովիչը, մեկական անգամ աչքի ընկան Իվանուշեցը, Կրամարիչն ու Պասալիչը։
Խորվաթիան այս խաղից հետո վաստակել է 7 միավոր։