Եվրո-2024-ի որակավորման փուլի E խմբում Լեհաստանն ընդունել էր Ֆարերյան կղզիներին և 2-0 հաշվով հաղթեց:
Դուբլի հեղինակ դարձավ լեհերի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին՝ աչքի ընկնելով 73-րդ և 83-րդ րոպեներին:
Նույն խմբի զուգահեռաբար ընթացող խաղում Չեխիան հյուրընկալել էր Ալբանիային և 1-1 ավարտեց հանդիպումը: