Ամստերդամի «Այաքսը» պայմանագիր է կնքել Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտի որդու՝ Դամիանի հետ։
«Այաքսը» կիսապաշտպան Դամիան վան դեր Վարտի հետ կնքել է մեկ մրցաշրջանով նախատեսված պայմանագիր՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Սա 17-ամյա տղայի համար առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է։
Վան դեր Վարտը, ծնված 2006 թվականի մայիսի 28-ին, միացել է դանիական «Էսբյերգ» ակումբի երիտասարդական ակադեմիային, որտեղ մարզվում է 2020 թվականից։ Ամստերդամում Դամիանը կմիանա մինչև 18 տարեկանների թիմին»,- հայտնել են «Այաքսի» մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ռաֆայել վան դեր Վարտը պաշտպանել է «Այաքսի» գույները 2000-2005 թվականներին՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 156 հանդիպում առաջին թիմի կազմում և այս ընթացքում խփելով 61 գոլ: Վան դեր Վարտը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց «Էսբյերգում», որտեղ մոտ երկու տարի աշխատեց որպես մարզչի օգնական, պայմանագիրը դանիացիների հետ խզվեց 2023 թվականի հունվարին։
























































