«Սպարտակի» նախկին կիսապաշտպան, Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Спорт-Экспресс-ի հետ զրույցում ասել է, որ մասնակցելու է Իլյա Ցիմբալարի հիշատակին նվիրված հանդիպմանը։
«Այո, ես կմասնակցեմ հանդիպմանը»,- ասել է Օզբիլիսը Спорт-Экспресс-ին։
«Սպարտակի» լեգենդների հանդիպումը աշխարհի հավաքականի դեմ կկայանա սեպտեմբերի 9-ին և նվիրված կլինի 2013 թվականի դեկտեմբերի 28-ին մահացած Իլյա Ցիմբալարի հիշատակին։
Արասը մոսկովյան ակումբի կազմում հանդես է եկել 2013-2015 թվականներին, մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։
























































