Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, խոսել է Եվրոպայում հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։
— Հետաքրքրություն կար նաև Իտալիայից։ Լավ, կայուն ակումբ էր։ Դե, Ա Սերիայում վատ ակումբներ չկան։ Յուրաքանչյուր հավակնոտ ֆուտբոլիստ ցանկություն ունի ուժերը փորձել Եվրոպայում։ Նաիրը բացառություն չէ։ Բայց նա երջանիկ է «Լոկոմոտիվում»՝ խաղալ և ակումբի հետ միասին արդյունքի հասնել: «Լոկոն» երիտասարդ ու հեռանկարային թիմ ունի՝ լավ մարզիչով։ Նաիրն այս նախագծի մի մասն է:
— Տեղափոխությունը Գերմանիա չստացվեց քաղաքականությա՞ն պատճառով։
— Ո՛չ: Նաև լիովին ճիշտ չէ ասել, որ տրանսֆերը ձախողվել է։ Ֆուտբոլիստի տրանսֆերն աշխատանք է, և այն շարունակվում է։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո,- ասել է Կլյուևը Матч ТВ-ին։