Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը. սեպտեմբերի 4-ին կայացած մարզումը բաց է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Մարզմանը մասնակցել են հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացի Անդրե Չալըշըրից, Ստյոպա Մկրտչյանից, Վահան Բիչախչյանից և Սարգիս Ադամյանից:
Ֆուտբոլիստները նախ ֆիզիկակական պատրաստվածությանն ուղղված վարժություններ են արել, ապա երկկողմանի խաղ են անցկացրել:
Հայաստանի հավաքականը հավաքից հետո կմեկնի Թուրքիա, որտեղ սեպտեմբերի 8-ին ուժերը կչափի Թուրքիայի ընտրանու հետ: Սեպտեմբերի 11-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Խորվաթիայի դեմ: