«Վիսել Կոբեն» իր պաշտոնական կայքում հայտնել է կիսապաշտպան Խուան Մատայի հետ պայմանագիր կնքելու մասին:
35-ամյա իսպանացու հետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Ճապոնական թիմի կազմում նա հանդես կգա 64 համարի մարզաշապիկով։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ կիսապաշտպան Խուան Մատան որոշել է միանալ մեր ակումբին»,- ասվում է ակումբի մամուլի հաղորդագրությունում։
Իսպանացին նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում» և «Վալենսիայում»:
























































