Լեհաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում «Պոգոնն» արտագնա խաղում հանդիպեց «Զագլեբեի» հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ փոխարինվելով 80-րդ րոպեին։
«Պոգոնն» այս խաղից հետո 6 միավորով 15-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































