Շոտլանդիայի առաջնության 4-րդ տուրում «Սելթիկը» արտագնա հաղթանակ տարավ «Ռեյնջերսի» նկատմամբ։
Պատմական դիմակայությունն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով (1:0):
Միակ գոլը առաջին կեսին ավելացված րոպեներին խփեց «Սելթիկի» հարձակվող Կեգո Ֆուրուհաշին։
«Սելթիկը» 10 միավորով գլխավորում է Շոտլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ռեյնջերսը» 6 միավորով 4-րդ տեղում է։
























































