Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց Կալինինգրադի «Բալտիկային»։
Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ «երկաթուղայինների»։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը՝ փոխարինվելով 62-րդ րոպեին։
Հյուրերի կազմում Արթուր Գալոյանն ամբողջական հանդիպում անցկացրեց՝ դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Լոկոմոտիվը» բարձրացավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական (12 միավոր), «Բալթիկան» մնաց վերջին՝ 16-րդ հորիզոնականում (3 միավոր)։
























































