Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Ֆատեհը» տանը 5-1 հաշվով հաղթեց «Ալ Ահլիին»:
59-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը՝ հաշիվը դարձնելով 2-1:
Սելարայանն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ալ Ֆատեհը» 7-րդ տեղում է: