Հայտնի իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պատմել է, թե ինչպես է տեղեկություններ ստանում անմիջապես ֆուտբոլիստներից՝ նշելով, որ որոշ խաղացողներ իրենք են խնդրում լրագրողին ինչ-որ բան գրել իրենց մասին՝ իրենց ակումբից հեռանալու համար։
«Ինչպե՞ս կարող եմ շփվել խաղացողների հետ: Անկեղծ ասած, սա դեռ նորություն է, քանի որ երկու-երեք տարի առաջ դա գրեթե անհնար էր։
Instagram-ը փոխել է խաղի կանոնները, քանի որ Twitter-ում անհնար էր կապ հաստատել խաղացողների հետ։ Դա բոլորովին այլ հարթակ էր, հիմա ամեն ինչ ավելի հեշտ է դարձել։
Հիմա շատ ֆուտբոլիստներ իրենք են գրում ինձ և խնդրում, որ ինչ-որ բան գրեմ իրենց մասին, քանի որ ցանկանում են հեռանալ իրենց ակումբից։ Ինձ դա դեռ տարօրինակ է թվում, բայց դա իսկապես տեղի է ունենում»,- ասել է Ռոմանոն փոդքաստի եթերում:
























































