Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում ԲԿՄԱ-ն կընդունի «Արարատ-Արմենիային» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Խաղի հաշիվը հանդիպման արդեն 14-րդ րոպեին բացել է հյուրերի գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրել են երկրորդ կեսում․ 57-րդ րոպեին Գևորգ Տարախչյանն է գրավել մրցակցի դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից։
Այս հանդիպումից հետո թիմերը մեկական միավոր են վաստակել և շարունակում են հետապնդել միմյանց մրցաշարային աղյուսակում։ «Արարատ-Արմենիան» 6-րդ, իսկ ԲԿՄԱ-ն՝ 7-րդ տեղում է։ Երկու թիմերի ակտիվում էլ 10 միավոր կա։