Հայաստանի Բարձագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոռիին»:
Հանդիպումը կայացավ Երևանի «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0-1: Խաղի միակ գոլը՝ 11-մետրանոց հարվածից, խփեց Բարձրագույն խմբի նախկին առաջնության գլխավոր ռմբարկու Ջոնել Դեսիրեն: Չնայած երկուստեք ստեղծած գոլային պահերին՝ թիմերն այլևս չկարողացան գոլ հեղինակել այս խաղում:
Այս հաղթանակից հետո «Լոռին» վաստակեց 18 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» 16 միավորով 6-րդն է: