27 տարի առաջ այս օրը՝ 1996թ. օգոստոսի 31-ին, «Հրազդան» մարզադաշտում պորտուգալացիների հետ կայացած 1998թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշեց Ռոման Բերեզովսկին՝ դարպասը պահելով անառիկ, գրում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Պորտուգալացիներին նույնիսկ 11-մետրանոց հարվածով չհաջողվեց խոցել Բերեզովսկու դարպասը:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2016թ. մարտի 25-ին Բելառուսի հավաքականի հետ Երևանում կայացած իր հրաժեշտի խաղում Բերեզովսկին 41 տարեկան 233 օրական էր