Այս ամառային տրանսֆերային պատուհանը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Transfermarkt պորտալը։
Նախկինում ծախսերի առումով ռեկորդային էր 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը։ Այն ժամանակ աշխարհի բոլոր ակումբները 7,568 միլիարդ եվրո են ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար։
Իսկ 2023 թվականի ամռանը նոր տրանսֆերների համար արդեն ծախսվել է մոտ 7,7 միլիարդ եվրո։
Նոր ռեկորդ սահմանելու վրա ազդել են նաև Սաուդյան Արաբիայի ակումբների գործարքները, որոնք ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ծախսել են մոտ 850 միլիոն եվրո, ինչպես նաև ավելացրել են իրենց ծախսերը Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։ Նրանք ծախսել են մոտ 2,5 միլիարդ եվրո՝ գրեթե 1 միլիարդ եվրոյով ավելի, քան 2019 թվականին։
























































