Բրազիլիայի Ռիո քաղաքում անցկացված Դպրոցականների համաշխարհային խաղերում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել:
Խաղերին մասնակցել են ավելի քան 40 երկրների պատվիրակներ: Ծրագրում ընդգրկված էր 18 մարզաձև: Հայաստանը ներկայացրել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, բռնցքամարտիկները, շախմատիստները: Նրանցից առավել հաջող են հանդես եկել հունահռոմեականա ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44կգ), Արամ Սարգսյանը (62 կգ) և շախմատիստ Էդգար Անդրեասյանը: Նրանք գրավել են առաջին տեղը և պարգևատրվել են ոսկե մեդալով:
Փոխչեմպիոններ են դարձել շախմատիստ Գագիկ Նավոյանը, բռնցքամարտիկ Էրիկ Ապերյանը (52 կգ), ազատ ոճայիններ Ավետիք Թութխալյանն (57 կգ) ու Մաքսիմ Մկոյանը (62 կգ):
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնել են Ջանես Նազարյանը (57 կգ, հունահռոմեական), Նարեկ Հակոբքյոխվյանը (44 կգ , ազատ) և Վոլոդյա Մշեցյանը (40 կգ, բռնցքամարտ):
Ի դեպ, Ռիո մեկնած մեր բոլոր Մ15 ըմբիշները մեդալներ են նվաճել
Ընդհանուր թիմային պայքարում մեր պատվիրակությունը գրավել է 15 –րդ տեղը: