Հայաստանի թիմը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
ՀՇՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ փայլուն խաղ է ցուցադրել հատկապես 14-ամյա Ալբերտո Աթոյանը, որը 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ:
Ալբերտոն նաև 170 կետով բարելավել է իր արագ շախմատի վարկանիշը: