Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։
Հանդիպումը կայացավ Նյուքասլում և ավարտվեց Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը, իսկ հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը։
«Լիվերպուլը» երեք տուրից հետո ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդն է։ «Նյուքասլը» 3 միավորով 13-րդ տեղում է։