Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Հայաստանի տղամարդկանց 84-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Առաջնությունն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 12 մասնակիցներով, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
4 խաղափուլից հետո առաջատարներն են Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Սարգսյանը և Արսեն Դավթյանը, ովքեր վաստակել են 3 միավոր։
2.5 միավոր ունեն Դավիթ Տիրատուրյանը, Ստեֆան Պոգոսյանը, Էրիկ Չաքրյանը և Վահե Սուքիասյանը: