12.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պատրաստ եմ դրա տակ ստորագրել անջնջելի մարկերով․ Մբապե

    🎥 Քիչ էր մնում՝ վախից տակս անեի․ Ռոդրին՝ մարզման ժամանակ Գավիի կոպիտ խաղի մասին

    Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

    Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

    Կուկուրելյան պատրաստ է խենթ քայլի՝ հանուն Աշխարհի գավաթի

    🎥 ԱԱ-2026. Տոնական մեկնարկը ստվերվել է մահվան դեպքով

    Չավիի մասնակցությունը Բարսելոնայի աստղերի մրցաշարին արգելափակվել է

    📷 Շակիրայի վերադարձը, Սալմա Հայեկի փայլն ու ացտեկների ոգին․ ինչպես անցավ ԱԱ-2026-ի բացման արարողությունը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Պատրաստ եմ դրա տակ ստորագրել անջնջելի մարկերով․ Մբապե

            🎥 Քիչ էր մնում՝ վախից տակս անեի․ Ռոդրին՝ մարզման ժամանակ Գավիի կոպիտ խաղի մասին

            Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

            Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

            Կուկուրելյան պատրաստ է խենթ քայլի՝ հանուն Աշխարհի գավաթի

            🎥 ԱԱ-2026. Տոնական մեկնարկը ստվերվել է մահվան դեպքով

            Չավիի մասնակցությունը Բարսելոնայի աստղերի մրցաշարին արգելափակվել է

            📷 Շակիրայի վերադարձը, Սալմա Հայեկի փայլն ու ացտեկների ոգին․ ինչպես անցավ ԱԱ-2026-ի բացման արարողությունը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Պարապմունքից առաջ մարզիչը առաջինը հարցնում է՝ ով ինչ է կերել այսօր․ Շրջափակումը արցախցի մարզիկների առօրյան խաթարել է, բայց ոգին չի կոտրել

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ
                  21.08.23 / 17:10
                  0

                  «Շրջափակում» և «սպորտ» բառերը ոչ միայն համադրել չի լինում, այլև համադրելու փորձ անելիս ներսումդ լուրջ հակասությունների ալիք է բարձրանում։ Հանապազօրյա հացի խնդիր, հացի ահռելի հերթեր, տարրական քաղցր թեյի ու հյութի ի սպառ բացակայություն, թերսնում, ջրի, էլեկտրաէներգիայի, դիզվառելիքի լուրջ դեֆիցիտ՝ դրանից բխող իր բոլոր հետևանքներով, և որ ամենասարսափելին է՝ սեփական անվտանգության և վաղվա օրվա հետ կապված անվերջանալի անորոշություն։ Թվարկած հարցերի ֆոնին երկար ժամանակ համարձակությունդ չի ներում, որ հեռախոսը վերցնես, Արցախ զանգահարես ու սպորտից զրուցես։

                  Սպորտը սակայն միշտ է եղել՝ թե պատերազմող երկրներում, թե նույնիսկ շրջափակված Լենինգրադում։ Եվ ինչպես մեր զրույցը Արցախի ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանի հետ ցույց տվեց, սպորտն այսօր Արցախում օգնում է դիմակայել։

                  -Պարոն Մկրտչյան, շրջափակման ժամանակ խոսել սպորտի խնդիրներից կամ զարգացումից մի տեսակ տրամաբանության դաշտից դուրս է։ Այդուհանդերձ, Արցախում այսօր սպորտ կա՞, և, առհասարակ, մի երկրում, որտեղ օրվա հացը լուրջ խնդիր է, կարո՞ղ է սպորտ լինել։

                  -Իհարկե, Արցախում հիմա սպորտ կա, և ինչպես դուք ասացիք, հացի խնդիրը, ավելացնեմ նաև ջրի և տրանսպորտի խնդիրները հաշվի առնելով, չպետք է մոռանանք, որ սպորտը, ֆիզիկական պատրաստությունը խթան է՝ թե՛ ամուր երիտասարդության, թե՛ պատանիների առողջ ապրելակերպի։ Եթե հրաժարվենք այդ ամենից, մենք ավելի կոտրված կլինենք։ Կարող եմ ասել, որ մեր մարզիկները հոգեբանորեն ավելի կայուն, ավելի պինդ վիճակում են, սպորտը օգնում է։ Ողղակի կանոնակարգել ենք, որ մարզիկները առավելագույնս լինեն հսկողության տակ՝ հնարավոր շեղումներից ու բացասական հետևանքներից զերծ պահելու համար։

                  -Արցախի ԿԳՄՍ նախարարության սպորտի պատասխանատուների առաջնային գործառույթները որո՞նք են դարձել՝ օրվա թելադրանքով պայմանավորված։

                  -2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ առաջին անգամ փակվեց ճանապարհը, մենք մեր գործառույթները վերաձևափոխել ենք և ըստ ստեղծված իրավիճակի ենք գործում։ Ձմեռային շրջանում՝ ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, լուրջ խնդիրներ էին առաջացել։ Մենք փորձել էինք այնպիսի ժամերի պարապմունքերը անցկացնել, որ լինեին բացօթյա, արևի ժամերին, որպեսզի մաքսիմալ մեղմվեին ցուրտ ժամերը և մարզիկները կարողանային մարզվել։ Պարապմունքների տևողությունն ու օրերի քանակն ենք կրճատել, որպեսզի հնարավորինս պահպանվի երեխաների մարզավիճակը, կարողանան մարզվել, բայց նաև հնարավորինս քիչ բացակայեն։

                  Բացի դրանից, կապված տրանսպորտի բացակայության հետ, մարզական ֆեդերացիաների, մարզադպրոցների կողմից պարապմունքների վայրերն ընտրվում են հնարավորինս բնակության վայրերին մոտ, տարբեր խմբերի պարապմունքները մեկտեղվում են։ Եթե առաջ կարող էին երեխաները քաղաքի մի ծայրից մյուսը տրանսպորտով հասնել, ապա հիմա դա լուրջ խնդիր է դարձել։ Իսկ, առհասարակ, հենց հիմա, երբ արդեն ունենք սննդի լուրջ խնդիր, փոքրերը, ըստ օրացուցային պլանի, գտնվում են արձակուրդում։ Իսկ հավաքական թիմի անդամները, մեծահասակները, պատանի, երիտասարդ մարզիկներն իրենց մարզումներն աշխատում են անցկացնել վաղ առավոտյան, որպեսզի արևային բարձր ջերմաստիճանը, պլյուս ջրի անջատումները, նաև սննդի հետ կապված խնդիրները չխանգարեն։ Ֆուտբոլի մարզադաշտում, եթե նախկինում ֆուտբոլիստները պարապում էին 5 օր, հիմա դարձրել են 3 օր, պարապմունքների տևողությունը 1,5 ժամից կրճատվել է մինչև 1 ժամ, այնքան, որ ֆիզիկապես կարողանան դիմակայել ու մարզավիճակը շատ չկորցնեն։

                  Մարզիկները սննդի սակավության պատճառով հնարավորություն չունեն մարզումներին զուգահեռ անհրաժեշտ կալորիականությունը ստանալու։ Հաշվի առնելով, որ չկա բավականին քանակությամբ սնունդ, բավարար կալորիականությամբ սնունդ, այդ պայմաններում նախկին ծանրաբեռնվածությամբ մազումներն անցկացնելը կարող է հակառակ էֆֆեկտը տալ ու վնաս հասցնել։ Արդեն ամեն պարապմունքից առաջ մարզիչը առաջինը հարցնում է՝ ով ինչ է կերել այսօր, և ըստ ստացած սնունդի էլ մարզիչներն իջեցնում են մարզումների ինտենսիվության աստիճանը։ Ժամանակին եթե տրանսպորտով 10 րոպեում հասնում էիր մարզադահլիճ, հիմա 40-45 րոպե ոտքով պիտի գնաս։ Խոսքը 10-12 տարեկան երեխաների մասին է։ Մինչև 40 աստիճան տաքություն է, արևի տակ 40 րոպե գա, դրան գումարած թերսնված, էլ ի՞նչ կարող է անել 10 տարեկան երեխան։ Դրա համար այդ պայմաններում մարզումների քանակն ու տևողությունը կրճատվել է։ Հիմա աշխատանք է գնում, որ մարզավիճակը պահվի։
                  Բայց նաև կարող եմ ասել, որ այսքան դժվար պայմաններում, այսքան դժվարությունների միջով անցնելով, երեխաների մասնակցությունը գոհացուցիչ է, երեխաների բացակայությունների թիվը մեծ չէ։ Ծնողները պարտադիր ուզում են, որ իրենց երեխաները մասնակցեն մարզումներին՝ երեխաների ոգին, ֆիզիկական պատրաստությունը ավելի բարձր պահելու համար։

                  -Ընդհանուր հաշվարկ ունե՞ք, թե քանի միջազգային մրցաշար բաց թողեցին արցախցի մարզիկները, և քանի սպորտային մրցաշար չեղարկվեց հենց Արցախում։

                  -Սկսենք Արցախից։ Տարվա օրացուցային պլանով Արցախում նախատեսված մարզական միջոցառումներն անցկացրել ենք առաջին կիսամյակում, քանի որ դիզվառելիքի խնդիրը դեռ սուր չէր, և շրջաններից կարողանում էին գալ, մասնակցել սպորտային միջոցառումների հանրապետական փուլերին։ Իսկ ահա տարվա երկրորդ կիսամյակից արդեն ֆեդերացիաների կողմից անցկացվող համապետական միջոցառումները ամբողջովին դադարեցվել են, քանի որ շրջաններից այլևս հնարավորություն չկա, որ գան մասնակցեն։ Նվազագույն սովորական կազմակերպչական հարցերն էլ չի լինում հոգալ։ Ասենք՝ մի մարզադահլիճ պիտի ընտրենք, պիտի գորգ տանենք, ռինգ տանենք-դնենք, տրանսպորտ չկա, որ տանենք։ Այդ մինիմալ կազմակերպչական հարցերը դառնում են անլուծելի՝ տրանսպորտի բացակայության, էլեկտրաէներգիայի անջատման, ջրի բացակայության պայմաններում։ Արդեն խմելու ջուր էլ չունենք։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պայմաններում արցախցի երեխաների համար տարրական բաները դարձել են բացարձակ անհասանելի։    

                  Ինչ վերաբերում է միջազգային մրցումներին, ապա ովքեր Բերձորի միջանցքը փակվելուց առաջ հարկադրաբար մնացել են Հայաստանում, միայն նրանք են կարողացել մասնակցել միջազգային մրցաշարերի։

                  Ամփոփելով ասեմ, որ Արցախում համապետական կամ շրջանային մարզական որևէ միջոցառում չի իրականցվում, զուտ միայն մարզումներ են, մարզումներ․․ մարզումներ, զուտ մարզավիճակը պահպանելու խնդիր ենք լուծում։

                  -Ստեղծված իրավիճակում ընդհանուր հասկանալի է՝ ինչ խնդիրների են բախվել Արցախի մարզիկները, բայց ես ուզում եմ խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն։

                  -Իհարկե, ամենասուղը սննդի հարցն է։ Բայց ժամանակի հետ բախվելու ենք նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության հետևանքներին։ Օրինակ, սպորտային մատերը, որ ժամանակ առ ժամանակ պետք է ախտահանվեն, փոխվեն, դրա հնարավորությունը չկա։ Բժշկական պարագաների բացակայությամբ պայմանավորված մազադահլիճների սանիտարահիգիենիկ վիճակը բարվոք պահելու խնդիրներ են առաջանալու։ Պարբերաբար պահանջվող ախտահանման աշխատանքներն այսօր հնարավոր չէ իրականացնել։ Սա էլ լուրջ վտանգ է պարունակում։ Դրան գումարվում են գույքի հետ կապված խնդիրները։ Սպորտի ոլորտի գույքը արագ է մաշվում, վերջին 8 ամիսը հնարավորություն չունենք սովորական ձեռնոց ձեռք բերելու, պահեստավորած էլ չունենք, ամեն ինչն է ավարտվում, թարմացում չկա։

                  -Արցախում քիչ չէ պրոֆեսիոնալ մարզիկների թիվը։ Ինչպե՞ս են նրանք պահում իրենց մարզավիճակը, ի վերջո բազմաթիվ միջազգային մրցումներ բաց թողեցին։ Ի՞նչ հոգեվիճակում են նրանք։ Ունե՞նք մարզիկներ, որոնք պրոֆեսիոնալ կարիերայից հրաժարվելու որոշում են կայացրել։

                  -Ի ուրախություն մեզ, խոսք անգամ չկա հրաժարվելու մասին։ Այսինքն՝ պայքար ու միայն պայքար։ Պրոֆեսիոնալ մարզիկները, եթե սպորտն ու մարզումները թողնեն, շատ ավելի բացասական ազդեցություն կթողնի իրենց շրջապատող մարդկանց վրա։ Հակառակը՝ իրենք իրենց մարզումներն անցկացնում են ստեղծված իրավիճակին համահունչ։ Օրինակ, վերջերս մեր ծանրորդներն իրենց ուսումնամարզական հավաքը անց են կացնում մինիմալ պայմաններում, Քոլատակ համայնքում՝ համատեղելով Հակոբավանքի վերանորոգման աշխատանքների հետ։ Ծանր քարի գործեր կան, ծանրորդները և՛ կօգնեն, և՛ կմարզվեն։ Անտառում գետի առկայությունը կթեթևացնի սանիտարահիգիենիկ պայմանները։ Ծանրորդները մարզվելու նմանատիպ յուրահատուկ տարբերակ են ընտրել։ Մեր պրոֆեսիոնալ մարզիկները, օգտագործելով իրենց կապերը դրսի հետ, փորձում են օգտակար լինել, միշտ ակտիվ են, ուզում են իրենց հնարավորությունների շրջանակում աշխարհին ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը։ Մարզիկները, ինչպես յուրաքանչյուր արցախցի, փորձում են իրենց լուման ներդնել ընդհանուր պայքարի գործում։

                  -Այս պայմաններում հոգեբանորեն ու՞մ է ավելի դժվար հաղթահարելի՝ փոքրահասակ մարզիկներին, թե՞ մեծերին։

                  -Այդ հարցին մի քիչ կդժվարանամ պատասխանել։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ փոքր, թե մեծ, բոլորն էլ գիտակցում են՝ ինչ վիճակում են հայտնվել, և այնպես չի, որ փոքրերը չեն հասկանում։ Առաջին հերթին հենց նրանք են զրկանքներ կրում, ամենատարրական քաղցր թեյը կամ հյութը, կոնֆետը դարձել են անհասանելի։ Իսկ, առհասարակ, ինձ թվում է՝ հոգեբանական առումով սպորտի ոլորտն ավելի կայուն է, քանի որ նրանք, ամեն դեպքում, պատրաստվածություն ունեն՝ դիմակայելու տարբեր անկայուն իրավիճակների։ Սպորտում հաղթանակների, պարտության փորձը ունեն և պետք է օրինակ ծառայեն մնացածներին։ Երկուսի համար էլ դժվար է, բայց սպորտով զբաղվող թե՛ մեծերը, թե՛ փոքրերը ավելի ամուր են լինում, ավելի պինդ ու ավելի պատրաստակամ պիտի լինեն, որ հենց իրենք պիտի ավելի ուժեղ լինեն և պիտի օգնող լինեն մեկ ուրիշին։

                  -Երբ կարդում եմ Արցախում որևէ սպորտային միջոցառման վերաբերյալ լուր, միշտ հարց է առաջանում՝ մարդիկ, որոնք բախվել են լուրջ խնդիրների՝ սննդի, անվտանգության, երբ մարդը չգիտի՝ վաղը ինչ է սպասվում իրեն, ինչպե՞ս են ուժ գտնում որևէ մրցաշարի կամ սպորտային միջոցառման մասնակցելու։ Դա ի՞նչ բանաձև է։

                  — Սպորտային պայքարն է, որը նաև ձևավորում է մարդու մեջ կամային հատկությունները, պայքարելու հատկությունը։ Եվ այստեղ, թեկուզ փոքր սպորտային միջոցառումներն էլ մեծ ոգևորություն են առաջացնում մարզիկների մեջ, քանի որ մրցումների ծարավն արդեն ահավոր զգացվում է։ Ու հիմա, քանի գնում է՝ ավելի է դժվարանում՝ կապված այդ նվազագույն պայմանների հետ։ Արդեն սովորական սպորտային հողաթափեր չկան, որ հագնի երեխան, պատռվել են, իսկ խանութներում էլ բան չկա, որ ձեռք բերեն։ Գնալով ավելի դժվար է լինելու, քան հիմա։ Դրա համար մեր կողմից էլ, տարբեր անհատների, կայացած մարզիկների միջոցով էլ փորձում ենք ի լուր աշխարհի հասցնել ստեղծված իրավիճակը։ Որ սպորտսմենը շոր չունի, հասկացանք, դա տանելի է, բայց որ նվազագույն տարրական սնունդը չունի, ցամաք հացով ու մակարոնեղենով օրգանիզմի ռեսուրսները որքա՞ն կբավականացնեն։ Որ 10 տարեկան սպորտսմենը առավոտյան պարապմունքից առաջ գոնե քաղցր թեյ խմելու հնարավորություն չունի, ընդհանրապես հյութ գոյություն չունի։ Դրա համար մեր կողմից հստակ մեսսիջ կա, որ Արցախում իրականացվում է ցեղասպան քաղաքականություն, ու օր օրի ավելի է վատթարանում վճակը, և 30 հազար երեխաներ ժամանակի ընթացքում լրիվ սովի կմատնվեն։ Դրա համար նաև մեր ոլորտի՝ սպորտի միջոցով փորձենք մեր լուման ներդնել ու իրազեկել աշխարհին։

                  Զառա Օհանյան

                  GALLERY

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պատրաստ եմ դրա տակ ստորագրել անջնջելի մարկերով․ Մբապե

                  12.06.26

                  🎥 Քիչ էր մնում՝ վախից տակս անեի․ Ռոդրին՝ մարզման ժամանակ Գավիի կոպիտ խաղի մասին

                  12.06.26

                  Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

                  12.06.26

                  Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

                  12.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Պատրաստ եմ դրա տակ ստորագրել անջնջելի մարկերով․ Մբապե

                  18:29 / 12.06.26

                  🎥 Քիչ էր մնում՝ վախից տակս անեի․ Ռոդրին՝ մարզման ժամանակ Գավիի կոպիտ խաղի մասին

                  17:21 / 12.06.26

                  Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

                  16:15 / 12.06.26

                  Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

                  15:15 / 12.06.26

                  Կուկուրելյան պատրաստ է խենթ քայլի՝ հանուն Աշխարհի գավաթի

                  14:20 / 12.06.26

                  🎥 ԱԱ-2026. Տոնական մեկնարկը ստվերվել է մահվան դեպքով

                  13:15 / 12.06.26

                  Չավիի մասնակցությունը Բարսելոնայի աստղերի մրցաշարին արգելափակվել է

                  12:12 / 12.06.26

                  📷 Շակիրայի վերադարձը, Սալմա Հայեկի փայլն ու ացտեկների ոգին․ ինչպես անցավ ԱԱ-2026-ի բացման արարողությունը

                  11:34 / 12.06.26

                  🎥 ԱԱ-2026․ Չեխերի պատմական գոլն ու անսպասելի ֆիասկոն. Կորեան շարունակում է պատժել եվրոպացիներին

                  10:35 / 12.06.26

                  🎥 Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը

                  01:04 / 12.06.26

                  Առաջին կարմիր քարտը ԱԱ-2026-ում

                  00:25 / 12.06.26

                  Որոշել եմ ավարտել կարիերաս ազգային հավաքականում․ Էնդո

                  00:05 / 12.06.26

                  Միլանը գլխավոր մարզչի երեք թեկնածու ունի

                  23:41 / 11.06.26

                  🎥 ԱԱ-2026 առաջին գոլը գրանցված է

                  23:18 / 11.06.26

                  Մոուրինյուն 4-րդ մարզիչն է, որին Պերեսը վերադարձրել է Ռեալ

                  23:08 / 11.06.26

                  Ճապոնիայի հավաքականը լուրջ կորուստ ունի․ Թիմի ավագը չի մասնակցի ԱԱ-ին

                  22:44 / 11.06.26

                  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ռեալը նոր գլխավոր մարզիչ ունի

                  22:15 / 11.06.26

                  Սիլվան մոտ է իսպանական գրանդին միանալուն

                  22:08 / 11.06.26

                  ԱԱ-2026․ Մեքսիկա-ՀԱՀ․ մեկնարկային կազմեր

                  21:45 / 11.06.26

                  Ռեալը հետաքրքրված է անգլիական գրանդի երկու ֆուտբոլիստով

                  21:07 / 11.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

                  15:15 / 12.06.26

                  Կարդալ ավելին

                  📷 Շակիրայի վերադարձը, Սալմա Հայեկի փայլն ու ացտեկների ոգին․ ինչպես անցավ ԱԱ-2026-ի բացման արարողությունը

                  11:34 / 12.06.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.