Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց փոխչեմպիոն «Փյունիկի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում։ 27-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն առաջ մղեց հյուրերին։ 3 րոպե անց Դրամանե Սալուն հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ գրեթե հավասար պայքարում։ Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Կովալենկոն գրավեց մրցակցի դարպասը, սակայն երկու րոպե անց ՎԱՌ-ը չեղարկեց գոլը։ Այս դրվագից հետո կրքերը խաղադաշտում սրվեցին։ «Փյունիկի» գրոհի ժամանակ գնդակի համար պայքարում ֆուտբոլիստները կոպիտ գործեցին միմյանդ հանդեպ, ինչի հետևանքով բախում տեղի ունեցավ երկու թիմերի միջև։ Կարմիր քարտ ստացան Էդգար Մալաքյանն ու Մարկուս Ժունիորը։
Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։
Անցկացրած 4 խաղից հետո «Ուրարտուն» 7 միավորով 4-րդն է։ «Փյունիկը» 3 խաղից հետո 7-րդն է 5 միավորով։