Սաուդյան Արաբիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Ալ-Ֆատեհը» արտագնա խաղում հանդիպեց «Ալ-Ակդուդի» հետ։
Հանդիպումն ավարտվեց «Ալ-Ֆատեհի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Նա այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Քրիստիան Տելոյին ձևակերպել հանդիպման վերջնական հաշիվը։ Սելարայանը փոխարինվեց հանդիպման վերջին րոպեներին։
«Ալ-Ֆատեհը» 4 միավորով այս պահին կիսում է 3-4-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում։